Բաժիններ՝

«Լեսթերը» հեռացրել է գլխավոր մարզիչ Նայջել Պիրսենին` որդու մասնակցությամբ սեքս սկանդալի պատճառով

Պատճառը եղել է Թայլանդում տեղի ունեցած սեքս սկանդալը:

«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից Նայջել Պիրսենի հեռացման մասին: Թիմի պաշտոնական կայքի համաձայն, պատճառը եղել է մասնագետի ֆունդամենտալ տարաձայնույթունները ակումբի հետ: Թե ինչ է թաքնվում այս լղոզված ֆրազայի տակ, ակումբը «Քինգ Փաուերի» հետ չի ճշտում, բայց ВВС-ի տվյալներով, մարզիչը ֆուտբոլային պատճառներով չէ, որ հեռացվել է:

Ակնհայտ պատճառը «Լեսթերի» ֆուտբոլիստների հետ կապված ամառային սկանդալից հետո ակումբի հեղինակության կորուստն է: Սկանդալի մասնակից էր եղել նաև մարզչի որդին: Այդ ժամանկ ակումբը լուծարել էր պայմանգրերը այն ֆուտբոլիստների հետ, որոնք մասնակցություն էին ունեցել Թայլանդի սեքս սկանդալում:

Նախորդ մրցաշրջանում Նայջել Պիրսենը մի քանի անգամ արդեն կախված եղել էր մազից, բայց «աղվեսները» աստիճանաբար հարթեցին վիճակը` հաղթելով Պրեմիեր լիգայի վերջին ութ խաղերից վեցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս