Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» համակերպվել է Դավիդ Դե Խեայի հեռանալու հետ

«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն փոխարինող է փնտրում իսպանացի դարպասապահին, որը շուտով կմիանա «Ռեալ Մադրիդին»:

Ինչպես հայտնում է Goal.com-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» համակերպվել է այս ամառ Դավիդ Դե Խեայի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտքի հետ: Աղբյուրը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ուշադրության է արժանացրել Դե Խեայի` «Ռեալ» տեղափոխվելու ցանկությունը, և հիմա «կարմիր սատանաներն» աշխատում են, որքան հնարավոր է, շատ գումար ստանալ «Ռեալից»:
«Մանչեսթեր Յունայթեդը» շատ կոշտ պայմաններ է դնում «սերուցքայինների» առջև` 40 մլն եվրո՝ դարպասապահի համար, ում ընդամենը, ըստ պայմանագրի, մնացել է 1 տարի:

Այնուամենայնիվ, աղբյուրները Օլդ Թրաֆֆորդում պատրաստ են պահել իրենց լավագույն դարպասապահին թիմում, եթե բանակցություններն արդյունք չտան:

Հիշեցնենք, որ 24-ամյա իսպանացին պետք է Մադրիդում դառնա Իկեր Կասիլիասի երկարաժամկետ փոխարինողը: Չնայած «Ռեալի» լեգենդը, ըստ պայմանագրի, դեռևս ունի երկու տարի, այնուամենայնիվ, պատրաստվում է հեռանալ «Գալակտիկոսից»:

Դե Խեան միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» Մադրիդի «Ատլետիկոյից» 2011 թ.` 24,5 մլն եվրոյով: Այս ընթացքում դարպասապահն անցկացրել է 175 հանդիպում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս