Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորոգրել 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան
Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ:

Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է յուրաքանչյուր մարզից 5-ական և Երևանից 50 դպրոց:

Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվա սկզբին, հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝ սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում:
Հիշեցնենք, որ «Ազգային երգ ու պար» առարկայի տարեվերջյան հաշվետու համերգի ժամանակ, ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում նշել էր, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել և խանդավառությամբ է ընդունվել դպրոցների կողմից: Նախարարը նշել էր նաև, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ բազմաթիվ դիմում հայտեր է ստացել տարբեր դպրոցներից՝ «Ազգային երգ ու պար» առարկան իրենց մոտ նույնպես ներդնելու վերաբերյալ:

Հաշվի առնելով դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ, ինչպես նաև կադրերի և համապատասխան պայմանների առկայությունը, ԿԳ նախարարը որոշել է հաջողված փորձը ընդլայնել:

Տեսանյութեր

Լրահոս