Stratfor. «Պաշտոնական Երևանը հաշվի է առնում Եվրամայդանի փորձը». azatutyun.am

azatutyun.am-ը գրում է. «Հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաները ցրելուց հետո Հայաստանի կառավարությունը զգալի զսպվածություն է ցուցաբերում: Այդ մարտավարության փոփոխությունը, սակայն, կարող է նոր լիցք հաղորդել բողոքի ակցիաներին և սրել իրադրությունը», – պնդում են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետները երեկ հրապարակած հոդվածում:

Stratfor-ի վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների զսպվածության գլխավոր պատճառներից մեկը անցած տարի Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերն են: «Պաշտոնական Երևանը հաշվի է առնում Եվրամայդանի փորձը, ուստի չի բացառվում, որ կամ հաշտության եզրեր որոնի, կամ էլ ցույցերի հանդեպ սպասողական դիրք որդեգրի», – գրում են ամերիկացի մասնագետները:

Stratfor-ի վերլուծաբանները հատուկ ընդգծում են, որ ի տարբերություն Ուկրաինայում 2014 թվականի ձմռանը ծավալված իրադարձությունների` Երևանում մեծ տերությունների աշխարհքաղաքական բախման գործոնը գրեթե զրոյական է:

«Ցուցարարները աշխարհքաղաքական շարժառիթներով չէ, որ առաջնորդվում են, չկա նաև արտաքին աջակցության որևէ ապացույց: Քանի որ Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերը ռուսական РАО ЕЭС ընկերությունն է, ոմանք որպես այս բողոքի ակցիաների հիմնական թիրախ դիտարկում են Մոսկվայի [Հայաստանում ունեցած] ազդեցությունը: Ցուցարարները, սակայն, միանշանակորեն պնդում են, որ իրենց ուշադրությունը սևեռված է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, այլ ոչ թե ավելի լայն, ռազմավարական խնդիրների վրա», – նշում են Stratfor-ի մասնագետները` հատուկ ընդգծելով, որ անգամ եթե բողոքի ակցիաների ընթացքում սկսեն Ռուսաստանի ազդեցության գոտին լքելու կոչեր հնչել` միևնույն է, դրանք հազիվ թե լայն աջակցության արժանանան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս