Բաժիններ՝

«Սա յուրահատուկ համաձայնագիր է». ՊՆ փոխնախարարը՝ ՌԴ-ից տրամադրվող նոր վարկի մասին

Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նստաշրջան՝ քննարկելու համար միայն մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:

ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց, որ ՌԴ-ն 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Ըստ նրա՝ վարկը տրամադրվում է 13 տարի ժամկետով, որից 3 տարին արտոնյալ, 3% տարեկան տոկոսադրույքով:

Ա.Նազարյանը նշեց, որ ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում՝ համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի 10%-ի չափով: Փոխնախարարը հայտարարեց, թե սա յուրահատուկ համաձայնագիր է՝ հնարավորություն է տալիս ձեռք բերել ռուսական որակյալ արտադրանք, միաժամանակ թույլ տալով արտահանման վարկավորում իրականացնել. «Մյուս երկրների հետ նման վարկավորում հազավադեպ է իրականացվում»:

«Ձեռք ենք բերում նոր զինատեսակ, որը ՀՀ սպառազինության մեջ չի եղել նախկինում»,- հայտարարեց Ա.Նազարյանը՝ հավելելով, որ դա էական ազդեցություն կունենա հարավկովկասյան երկրներում ուժերի հավասարակշռման վրա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս