Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել պաշտպանության նախարարը

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում կայացան խոսնակի աթոռի համար պայքարող թեկնածուների քվերակության առաջին ու երկրորդ փուլերը:

Հիշեցնենք, որ խոսնակի պաշտոնի համար Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջադրել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի թեկնածությունը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ Դենիզ Բայքալին, «Ազգային շարժում» կուսակցությունն ու Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ Էքմելեդդին Իխսանօղլուին ու Դենգիր Միր Մեհմետ Ֆիրատին:

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 20 քաղաքական կուսակցություն: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 53 մլն ընտրող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս