Բաժիններ՝

Եգիպտական բանակը հայտարարել է Սինայի թերակղզին ամբողջությամբ վերահսկելու մասին

Եգիպտական բանակը հայտարարել է այն մասին, որ 100%-ով վերահսկում է Սինայի թերակղզին՝ այնտեղ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների ու զինյալների կազմակերպված ջոկատները:

Զինյալների նկատմամբ տարած հաղթանակի մասին հայտարարել է Եգիպտոսի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ օպերացիայի ընթացքում ուղղաթիռների ու F-16 ինքնաթիռի օգնությամբ ոչնչացվել է 100 զինյալ, իրավիճակը Իսրայելի հետ սահմանակից Սինայի թերակղզում ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ:

Բանակը տվել է 17 կորուստ: Դրանից 1 ժամ առաջ Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ շարունակելու է օպերացիան Սինայում այնքան ժամանակ, մինչև տարածքը չազատի ահաբեկիչներից:
Reuters-ը, հղում կատարելով ականատեսներին, պնդում է, որ օդից հարձակումները շարունակվել են նաև հաղթանակի մասին հայտարարելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս