Ափսոս են երեխեքը

Չնայած Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է, այդուհանդերձ, վերջին երեք օրերին յուրաքանչյուր օրվա հետ դրան մասնակցող քաղաքացիների թիվը նվազում է: Խնդիրն այն չէ, որ քաղաքացիական աննախադեպ ակցիաների մեծամասնությանը բավարարել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ու նրանք իրենց պահանջը համարում են բավարարված:

Պարզապես, արդեն մի քանի օր է, բողոքի ակցիան մտել է իներցիոն փուլ, որը նոր բովանդակություն չստանալու դեպքում կարող է կարճ ժամանակում մաշել քաղաքացիական պայքարի ալիքը: Ակնհայտ է, որ իշխանությունն էլ գոնե վերջին օրերին ընտրել է սպասման մարտավարությունը՝ մինչև շարժումն ինքն իրենով մարի: Բայց այդ սպասումը կարող է խաբուսիկ լինել, և որևէ առիթի դեպքում քաղաքացիական շարժումը կարող է նոր լիցք ստանալ:

Մնում է հուսալ, որ դա տեղի կունենա, այլապես ստիպված կլինենք արձանագրել, որ քաղաքացիական բողոքի ալիքն ինչպես անակնկալ մեծացավ, այնպես էլ՝ անկում ապրեց: Իսկ դա կլինի այս գործընթացի ամենաանցանկալի արդյունքը: Ափսոս են երեխեքը:

Տեսանյութեր

Լրահոս