Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» Պոգբայի համար առաջարկել է 100 մլն եվրո. տրանսֆերային նորություններ

«Մանչեսթեր Սիթին» Պոգբայի համար առաջարկել է 100 մլն եվրո, իսկ «Չելսին»` 50 մլն և Օսկարին:

«Յուվենթուսի» կիսապաշտպանի շուրջ իրարանցումը ոչ մի կերպ չի հանդարտվում: Իսպանական ԶԼՄ-ների և Transfer Sources-ի համաձայն, վերջին ժամանակներում «Ծեր սենյորան» 3 առաջարկություն է ստացել Պոգբայի համար` «Բարսելոնայից», «Չելսիից» և «Մանչեսթեր Սիթիից»:

«Բարսելոնան» առաջարկել է 78 մլն եվրո` ավելացրած տասը մլն, որպես բոնուս, «Չելսին»` 50 մլն և Օսկարին, իսկ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել միանգամից 100 մլն եվրո:

Միրանդան բուժզննություն է անցել «Ինտերում»:

«Ատլետիկոյի» պաշտպան Միրանդան արդեն 99,9 տոկոսով «Ինտերի» ֆուտբոլիստ է:

Պաշտպանը հաջողությամբ անցել է բուժզննությունը, և գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս: Ըստ մամուլի ինֆորմացիայի, «Ինտերը» բրազիլացու համար կվճարի 12,5 մլն եվրո:

Ժերվինիոյի «Ալ Ջազիրա» տեղափոխվելը չկայացավ:

Իվուարցու տրանսֆերը Հռոմից Միացյալ Արաբական Էմիրություններ չկայացավ: Արաբական ակումբը համաձայն էր վճարել «Ռոմային» 13 մլն եվրո, բայց ֆուտբոլիստի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չստացվեց: Ժերվինոն, բացի բարձր աշխատավարձից, պահանջել էր նաև շքեղ առանձնատուն, անձնական ուղղաթիռ և սեփական ծովափ:

Արշավինը հրաժեշտ տվեց «Զենիթին»:

Պայմանագրի գուծունեության վերջին օրն Անդրեյ Արշավինը հրաժեշտ տվեց խաղընկերներին և «Զենիթի» ղեկավարությանը: Ակումբը հրաժարվեց կիսապաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման մտքից, որի արդյունքում Արշավինը 2015 թ. հուլիսի 1-ից կդառնա ազատ գործակալ:

«Մի հավատացեք ոչ մի շշուկի, հատկապես այնպիսիներին, որոնք երրորդական ընկերներից են դուրս գալիս: Խոսել այն մասին, ինչը դեռ չի եղել և հայտնի չէ, կլինի՞ արդյոք, թե՞ ոչ, ես չեմ ցանկանում: Եթե ինչ-որ ստույգ ինֆորմացիա լինի, Դուք միանգամից այդ մասին կիմանաք ինձանից»,- հայտարարել է Արշավինը:

«Բավարիան» Դուգլաս Կոստայի համար կվճարի 30 մլն եվրո:

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Դուգլաս Կոստան Ամերիկայի գավաթի շրջանակներում վերջացնելով ելույթները Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում, ուղևորվել է Գերմանիա և անցել է բուժզննում «Բավարիայում»:

Սպասվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս կստորագրի հնգամյա պայմանագիր, իսկ «Շախտյորը» նրա դիմաց «Բավարիայից» կստանա 30 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս