Բաժիններ՝

Ջեքսոն Մարտինեսն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ է

Պորտուգալական «Պորտուի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»:

Մադրիդյան ակումբը վճարել է կոլումբիացի հարձակվողի հրաժարագինը. այն  կազմում էր 35 միլիոն եվրո:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Մարտինեսը մասնակցել է 30 խաղի, որոնցում հեղինակել է 21 գոլ և 5 գոլային փոխանցում:  Ջեքսոն Մարտինեսը պորտուգալական ակումբի կազմում ընդհանուր առմամբ  մասնակցել է 136 խաղի և դարձել է 92 գոլի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս