Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի արքայազնը իր 32 մլրդ դոլար կարողությունը կնվիրաբերի բարեգործությանը

Սաուդցի արքայազն Ալ-Վալիդը հայտարարել է, որ իր ամբողջ կարողությունը, որը կազմում է 32 մլրդ դոլար, որոշել է նվիրաբերել բարեգործությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մամլո ասուլիսում արքայազնը բացատրել է, որ ծրագրում է իր միջոցները բարեգործությանը տրամադրել մի քանի տրանշի օգնությամբ: Առաջին հերթին արքայազնը մտադիր է օգնել բարեգործական կազմակերպություններին, որոնք պայքարում են կանանց իրավունքների համար, ինչպես նաև հովանավորում են անբուժելի հիվանդությունների ուսումնասիրությունը, օգնում են տարերային աղետի զոհերին ու քարոզում են առողջ ապրելակերպ:

Ալ-Վալիդը հայտնել է, որ այդ գործընթացը կտևի մի քանի տարի: Նա չի ասել, թե ինչպես այդ քայլը կազդի իր անձնական բարեկեցության վրա, սակայն հայտնել է, որ երեխաների կողմ են իր որոշմանը:Արքայազնը սաուդյան թագավորական ընտանիքի անդամ է: Նա հայտնի է որպես խոշոր գործարար, ով իր կարողությունը վաստակել է ներդրումային նախագծերի միջոցով:

Արքայանը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս