Հայաստանում ստեղծված իրավիճակն ունի տնտեսական պատճառներ, դրանում քաղաքականություն չկա. «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար

Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում ստեղծված բարդ իրավիճակը ունի բացառապես տնտեսական, այլ ոչ թե քաղաքական պատճառներ ու ոլորտի կարգավորման համակարգային խնդիրների հետևանք է: Այս մասին TASS-ին հայտնել է «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:

«Հայաստանի էլեկտրաէներգետիկայում ստեղծված իրավիճակն ունի բացառապես տնտեսական պատճառներ, այստեղ ոչ մի քաղաքականություն չկա»,-ասել է Կովալչուկը:

Վերջինս հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է ընկերությունում աուդիտի անցկացումը:

«Վստահ եմ, որ այդ աուդիտի արդյունքում կարվեն եզրակացություններ, որոնք հաստատում են ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,-ասել է նա:
«Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը հայտարարել է, որ ՀԷՑ-ի վնասները երկրում կարգավորման գործող համակարգի հետևանք են:

«ՀԷՑ-ի բազմամյա վնասները պայմանավորված են սակագների կարգավորման գործող համակարգով ու Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկայի շուկայի գործունեության կանոններով»,-ասել է Կովալչուկը:

Նրա խոսքով՝ կարգավորման համակարգը ենթադրում է ՀԷՑ-ի հաշվին գեներացվող ընկերությունների ֆինանսավորում, ինչպես նաև պարտադրում է ընկերությանը գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, քան դա նախատեսված է Հայաստանի էներգետիկ հաստատված հաշվեկշռով՝ առանց սպառողների փոխհատուցման:

Նա հավելել է, որ 11 տարում սակագների անբավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաև Հայաստանի հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի արտադրանի նվազումը հանգեցրել են նրան, որ Հայաստանի բաշխիչ ցանցերը չի ստացել 37 մլրդ դրամ եկամուտ:

Տեսանյութեր

Լրահոս