Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը դեռևս չի կարողանում ընտրել խոսնակի

Թուրքիայի խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովը հայտնել է, որ երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնի չորս հավակնորդներից ոչ ոք չի հավաքել երկրորդ փուլի համար անհրաժեշտ ձայները, հայտում է RIA Novosti-ն:

Խոսնակի պաշտոնի համար քվեարկության երկրորդ փուլում Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ստացել է 256 ձայն, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Դենիզ Բայքալը՝ 128 ձայն, «Ազգային շարժում» կուսակցության ու Ժողովրդադեմոկրատական կուսակցության թեկնածուներ Էքմելեդդին Իխսանօղլուն ու Դենգիր Միր Մեհմետ Ֆիրատը՝ 80-ական ձայն:

Նշենք, որ համաձայն թուրքական սահմանադրության՝ երկրում խոսնակի ընտրությունները իրականացվում են գաղտնի քվեարկությամբ:

Երեքշաբթի կայացած ընտրությունների առաջին ու երկրորդ փուլերում խոսնակի պաշտոնի համար պայքարող թեկնածուն պետք է ստանար խորհրդարանի պատգամավորների ձայների երկու երրորդը՝ 550-ից 367-ը:

Այսօր Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա ընտրությունների երրորդ, իսկ եթե անհրաժեշտություն առաջանա, նաև չորրորդ փուլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս