Բաժիններ՝

Թբիլիսիի ջրհեղեղից տուժածները կստանան բնակարաններ ու դրամական օգնություն

«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հրապարակել է հունիսի 14-ին ջրհեղեղից տուժածներին օգնության տրամադրման աշխատանքային տարբերակը, որը ներկայում քնննարկվում է Թբիլիսիի քաղաքապետարանում ու քաղաքային խորհրդում:

Աշխատանքային տարբերակի համաձայն՝ Թբիլիսիի այն բնակիչները, որոնք մնացել են առանց տանիքի, կստանան բնակարան ու դրամական օգնություն, ինչպես նաև առաջին անհրաժեշտության հատուկ փաթեթ ու տեխնիկա, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Բնակմակերեսներն առաջարկվում է հատկացնել՝ կախված այն բանից, թե քանի մարդուց է բաղկացած ընտանիքը: Այսպես, 1-2 հոգանոց ընտանիքին առաջարկվում է տրամադրել 45 քմ մակերեսով բնակարան, 3-4 հոգանոց ընտանիքին՝ 65 քմ, 5-6 մարդուց բաղկացած ընտանիքին՝ 90 քմ և 7-10 հոգանոց ընտանիքին՝ 110 քմ մակերեսով բնակարան:

Ամեն ընտանիքի ծրագրվում է տրամադրել նաև 5 հազարական լարի (մոտ 2,23 հազար դոլար) ու հավելյալ 250-ական լարի՝ առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար:
Միևնույն ժամանակ, Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինաձեն հայտնել է, որ եթե ընտանիքը նախկինում զբաղեցրել է մեծ մակերես, ապա ընտանիքին կփոխհատուցվի տարբերությունը՝ 1 քմ-ի դիմաց կվճարվի 1000 դոլար:
Օգնության տրամադրման սխեման դեռ քննարկման փուլում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս