Բաժիններ՝

Մահացել է sms հաղորդագրությունների համեստ ստեղծողը

63 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ինժեներ Մատի Մակկոնեն, ում պատկանում է կարճ հաղորդագրությունների` sms-ի գյուտը: Այս մասին հաղորդում է Wired-ը:

sms-ի գաղափարն առաջին անգամ Մատի Մակկոնեն արտահայտել է 1984 Կոպենհագենում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ: 1985 թվականին գերմանացի հետազոտող Ֆրիդհելմ Հիլլեբրենդը մշակել է sms-ի ձևաչափը, ով յուրաքանչյուր հաղորդագրության համար նախատեսել էր առավելագույնը 160 նիշ:

sms-ի հայտնագործումը, սակայն, չի բերել Մակկոնեին ոչ մի եկամուտ. միայն փառք: 2012թ. BBC-ին տված հարցազրույցի ժամանկ Մակկոնեն ասել է, որ sms-ի ստեղծումը չի համարում իր սեփական ձեռքբերումը. «sms-ը համընդհանուր աշխատանքի և գաղափարների արդյունք է,-ասել է նա:

Հաղորդագրություններն ուղարկելու համակարգը առաջին անգամ գործարկվել է 1992-ին` Մեծ Բրիտանիայում: Առաջին sms-ով շնորհավորել են բրիտանական բջջային օպերատորի տնօրեն Ռիչարդ Ջարվիսին` Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
2008 թ. Մակկոնեն մրցանակի է արժանացել The Economist ամսագրի կողմից` նորարարությունների ոլորտում իր կատարած տեխնոլոգիական ներդրումի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս