Բաժիններ՝

Marvel-ի ղեկավարը խոստացել է գեյերին ու լեսբուհիներին՝ առաջիկայում էկրանավորել նրանց

Marvel ստուդիայի ղեկավար Քևին Ֆեյջը չի բացառել, որ կոմիքսների մոտակա էկրանավորման ժամանակ կհայտնվեն ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող կերպարներ: Այս մասին, ինչպես հաղորդում է Collider հանդեսը, նա հայտարարել է «Մրջյուն մարդը» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր այդպիսի իրադարձության հավանականությանը, Ֆեյջը պատասխանել է. «Առաջիկա տասը տարո՞ւմ: Այո, ամենայն հավանականությամբ»: Marvel-ի ղեկավարի խոսքերով՝ սովորաբար այն, ինչ կատարվում է կոմիքսներում, էկրաններին հայտնվում է 5-10 տարի անց: «Մենք միշտ հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է, և մտածում, թե երբ կարելի է դա ցույց տալ հանդիսատեսին»,- հավելել է նա:

Հետաքրքիրն այն է, որ Marvel-ն ու իր մրցակից DC Comics-ը վերջին տարիներին ներկայացրել են միանգամից մի քանի ոչ ավանդական կողմնորոշման կերպարների կամ հաստատել են կերպարների բիսեքսուալությունը: DC Comics-ն արդեն թողարկել է մի քանի սերիաներ, որոնցում «Կանաչ Լապտերը» գեյ էր, ինչպես նաև՝ պաշտոնապես հաստատվել է, որ «Կատու կինը» բիսեքսուալ է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Գլխավոր դատարանը 2015-ի ամռանը կայացրեց պատմական որոշում՝ թույատրելով միասեռականների ամուսնությունը երկրում:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս