Բաժիններ՝

Մեհրիբան Ալիևան ամուսնու կողմից արժանացել է սկեսրոջ անվան շքանշանին

Նախօրեին առաջին Եվրոպական խաղերում հաղթած մարզիկների, մարզիչների, Ադրբեջանի մարզական միությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հեյդար Ալիև» շքանշան է շնորհել իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, ով Բաքվի Եվրոպական խաղերի կազմկոմիտեի նախագահն էր, տեղեկացնում է Trend գործակալությունը:

Ինչպես նշված է եղել Իլհամ Ալիևի հրամանագրում, Մեհրիբան Ալիևան մրցանակ է ստանում «ադրբեջանական մշակույթի, կրթության, առողջապահության ու սպորտում ունեցած բեղմնավոր աշխատանքի, Ադրբեջանի ժողովրդի մշակութային ժառանգությունը միջազգային մասշտաբով լայնորեն տարածելու ու առաջին եվրոպական խաղերի կազմակերպման հարցում մեծ ավանդի համար»:
Իլհամ Ալիևն անձամբ է կնոջը հանձնել «Հեյդար Ալիև» շքանշանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս