Բաժիններ՝

#ElectricYerevan․ Ինչը կարելի է շտկել տեղեկատվական ոլորտում. media.am

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը media.am-ում գրում է. «Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի եւ դրանց լուսաբանման մասին արդեն շատ է գրվել։ Սակայն անդրադառնամ նրան, թե ինչն էր խանգարում եւ ինչը ավելի լավ կարելի էր անել լուսաբանման տեսանկյունից։

Բաղրամյան պողոտայի հանդեպ ուշադրությունը համաշխարհային մամուլում եւ սոցցանցերում շատ մեծ էր եւ շարունակում է մնալ այդպիսին։ Ուշադրությունն այնքան մեծ է, որ ադրբեջանական որոշ օգտատերեր նույնիսկ բողոքում են, թե հայերի հերթական դավադրության հետեւանքում աշխարհի ուշադրությունը Բաքվում կայացող Եվրոպական օլիմպիական խաղերից շեղվել է դեպի Երեւան։

Իսկ Երեւանից եւ ընդհանրապես Հայաստանից դուրս եկող տեղեկատվությունը ինչ-որ պահերի կաղում է մի քանի պատճառով․

ա․ Չափազանց ակտիվացել էին ուկրաինական եւ հատկապես ռուսաստանյան քարոզչական մեխանիզմները։ Հայաստանում ամերիկյան ականջների մասին ռուսաստանյան քարոզչական թեզերը Թվիթերում տարածվում էին ավոտամատացված համակարգերի միջոցով, որոնք փորձում էին հեղեղել #ElectricYerevan հեշթեգը, ինչը ժամանակ առ ժամանակ հաջողվում էր։

բ․ Հայաստանից անգլերեն եւ ռուսերեն օբյեկտիվ լրատվությունն առաջին օրերին թույլ էր, քանի որ մեր ԶԼՄ֊ները ներքին շուկայի համար էին աշխատում։ Հետագայում դա շտկվեց։ Բացի այդ՝ Երեւանից սկսեցին աշխատել նաեւ ավելի օբյեկտիվ արտասահմանյան, նույն ռուսաստանյան լրագրողները։

գ․ Ուղիղ եթերները, որոնք տրամադրում են մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ, շատ երկրների համար արգելափակված են, շատերը դրսից չեն կարողանում դիտել։ Խմբագիրները պետք է մտածեն սրա մասին։

CISrME1WoAAv02p.pngՌուսաստանյան քարոզչությունը տարածող ավտոմատացված համակարգերի աշխատանքը Թվիթերում

Կարծում եմ նաեւ, որ ակցիայի կազմակերպչական տեսանկյունից անհրաժեշտություն կար տեղեկատվական կենտրոն ստեղծելու՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ քաղաքական որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը հրատապ ստանալու եւ տարածելու համար։

Սամվել Մարտիրոսյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս