Բաժիններ՝

Ո՞ւմ էր նվիրված Մարինա Ցվետաևայի «Мне нравится, что вы больны не мной» բանաստեղծությունը

«Мне нравится, что вы больны не мной» բանաստեղծությունը Ցվետաևայի ամենահայտնի բանաստեղծություններից է, որը հանրահայտ դարձավ՝ շնորհիվ «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» կինոնկարի:

Մարինա Ցվետաևայի մեղեդային տողերը դարձան Միքայել Թարիվերդիևի գրած երաժշտությամբ երգի բառերը, որը ֆիլմում Բարբարա Բրիլսկայի կերտած գլխավոր հերոսուհու շուրթերով կատարում էր Ալլա Պուգաչովան:

Մ. Ցվետաևայի սիրային քնարերգությունn իրավամբ համարվում է Արծաթե դարի ռուսական գրականության անգին բացահայտումներից մեկը:

Հակասական, տառապող, միայնակ, միևնույն ժամանակ` անհավանականորեն ուժեղ, ազնիվ, նուրբ, հեգնական, զգացմունքների ողջ ներկապնակն արտահայտող նրա պոեզիան ընթերցողին ստիպում է այլ կերպ ընկալել այն և գտնել այն հարցերի պատասխանները, որոնք հուզում են ոչ միայն գրականագետներին, այլև Մարինա Ցվետաևայի արվեստի երկրպագուներին:

Կարդացեք նաև

«Мне нравится…» բանաստեղծությունը երկար տարիներ իրենից գրական բառախաղ էր ներկայացնում: Սակայն Ցվետաևայի կենսագիրները միշտ էլ փորձում էին հասկանալ, թե ում է բանաստեղծուհին նվիրել այդքան հուզիչ և տխուր տողերը:

Мне нравится, что вы больны не мной…

Мне нравится, что вы больны не мной,
Мне нравится, что я больна не вами,
Что никогда тяжелый шар земной
Не уплывет под нашими ногами.
Мне нравится, что можно быть смешной –
Распущенной – и не играть словами,
И не краснеть удушливой волной,
Слегка соприкоснувшись рукавами. Мне нравится еще, что вы при мне

Спокойно обнимаете другую,
Не прочите мне в адовом огне
Гореть за то, что я не вас целую.
Что имя нежное мое, мой нежный, не
Упоминаете ни днем, ни ночью – всуе…
Что никогда в церковной тишине
Не пропоют над нами: аллилуйя! Спасибо вам и сердцем и рукой
За то, что вы меня – не зная сами! –
Так любите: за мой ночной покой,
За редкость встреч закатными часами,
За наши не-гулянья под луной,
За солнце, не у нас над головами,–
За то, что вы больны – увы! – не мной,
За то, что я больна – увы! – не вами!

Մարինա Ցվետաևա. 1915թ. մայիսի 3

Այս հարցի պատասխանը միայն 1980 թվականին տվեց բանաստեղծուհու քույրը՝ Անաստասիա Ցվետաևան, ով պատմեց, որ այդ գունեղ և ինչ-որ տեղ նաև փիլիսոփայական երանգներ ունեցող բանաստեղծությունը նվիրված է իր 2-րդ ամուսնուն` Մավրիկի Մինցին:

1915 թվականի դրությամբ Ցվետաևա 2 քույրերն էլ արդեն հասցրել էին ամուսնանալ, ունեին 1-ական երեխա, սակայն նրանց ամուսնությունները, ինչպես պարզվեց, անհաջող էին:

Անաստասիան հիշում է, որ Մավրիկի Մինցն իր տան շեմին հայտնվեց ընդհանուր ծանոթների կողմից իրեն ուղարկված նամակով և իր հետ անցկացրեց համարյա ողջ օրը: Երիտասարդները զրույցի շատ ընդհանուր թեմաներ գտան. նրանց՝ գրականության, գեղանկարչության, երաժշտության, և, ընդհանուր առմամբ, կյանքի նկատմամբ հայացքները զարմանալիորեն համընկնում էին:

Այդ իսկ պատճառով էլ շուտով Մինցը, գերված լինելով Անաստասիայի գեղեցկությամբ, նրան ամուսնության առաջարկ արեց:

Սակայն երջանիկ փեսացուին ևս մեկ ծանոթություն էր սպասում, այս անգամ՝ Մարինա Ցվետաևայի հետ, ով, չնայած իր՝ ընդամենը 22 տարեկան լինելուն, երիտասարդի վրա թողեց աներևակայելի տպավորություն ոչ միայն՝ որպես բանաստեղծուհի, այլև՝ որպես պարզապես շատ գեղեցիկ կին:

Մավրիկին Մարինա Ցվետաևային ուշադրության նշաններ էր ցուցաբերում՝ իր հիացմունքն արտահայտելով և խոնարհվելով բանաստեղծուհու առաջ:

Իր վրա որսալով նրա հայացքը՝ Մարինա Ցվետաևան կարմրում էր աշակերտուհու պես, սակայն ոչինչ չէր կարողանում անել դրա դեմ:                                                             Սակայն փոխադարձ համակրանքն այդպես էլ սիրո չվերածվեց, քանի որ Մավրիկի Մինցն արդեն նշանված էր Անաստասիայի հետ:

«Мне нравится…» բանաստեղծությունը յուրատեսակ բանաստեղծական պատասխան էր բոլոր այն ծանոթների շշուկներին ու քննարկումներին, ովքեր նույնիսկ գրազ էին գալիս, թե Ցվետաևա ընտանիքում ով ում է սիրահարված:

Մարինա Ցվետաևան այս նուրբ պատմության ճաշակով, շքեղ, թեթև և էլեգանտ վերջակետը դրեց վերոբերյալ բանաստեղծությամբ, չնայած որ մինչև վերջ անկեղծ լինելու համար պետք է նշել, որ նա քրոջը խոստովանել էր վերջինիս փեսացուով լրջորեն տարված լինելու մասին:

Ինքը՝ Անաստասիա Ցվետաևան, մինչև իր կյանքի վերջն էլ համոզված էր, որ ի բնե շուտ սիրահարվող և իր զգացմունքները թաքցնելու անսովոր իր քույրը պարզապես մեծահոգություն է դրսևորել՝ քրոջը զիջելով Մինցին:

Եվ սրա մեջ ճշմարտության հատիկ կա. Մինցի հետ ծանոթության պահին արդեն 2 ժողովածու հրատարակած և 20-րդ դարի 1-ին կեսի ռուս գրականության ամենահեռանկարային ներկայացուցիչներից մեկը համարվող փայլուն բանաստեղծուհու համար մեծ դժվարություն չէր նվաճել ցանկացած տղամարդու սիրտը:

Նյութը նրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս