Բաժիններ՝

Վթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Հունիսի 29-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Գագարին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ում «ԵրԱԶ» մակնիշի 34 AQ 633 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում:

Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան և կատարել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս