Եվրոպական բանկերը Հունաստանի պատճառով 1 օրում կորցրել են 50 մլրդ եվրո

Հունաստանի ֆինանսական համակարգի սահմանափակումների պատճառով եվրոպական բանկերի բաժնետոմսերը կտրուկ նվազել են: Եվրոպական բանկերը Հունաստանի պատճառով 1 օրում կորցրել են ավելի քան 50 մլրդ եվրո այն բանից հետո, երբ Հունաստանը հունիսի 28-ին սահմանափակող միջոցառումներ անցկացրեց , հայտնում է Bloomberg-ը:

Գործակալությունը հայտնում է, որ բորսայի Stoxx 600 (դրանում ներառված են եվրոպական բանկերի բաժնետոմսերը) ինդեքսը նվազել է 4,4%-ով, ինչը 2011թ. նոյեմբերից հետո վատագույն ցուցանիշն է:

Ավելի արագ էժանանում են Պորտուգալիայի, Իսպանիայի ու Իտալիայի վարկային կազմակերպությունների արժեթղթերը:

Պորտուգալական Banco Comercial Portugues-ի բաժնետոմսերը նվազել են 9,1%-ով, իսպանական Banco Popular Espanol-ինը՝ 6,5%-ով, իտալական Banca Monte dei Paschi-ինը՝  7,2%-ով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Հունաստանը 1 շաբաթով կասեցրել է երկրում բանկերի գործունեությունը:

Տեսանյութեր

Լրահոս