Բաժիններ՝

«Շիրակի» հետ խաղին «Զրինսկիին» մոտենում է լուրջ կորստով

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունելու է Բոսնիայի և Հերցեգովինայի «Զրինսկիին»: Երկու թիմերն էլ  շարունակում են նախապատրաստվել առաջիկա խաղերին: «Զրինսկիին» հիմա ունի կադրային լուրջ խնդիր, հայտնում է hercegovina.info կայքը: Ըստ աղբյուրի՝  «Զրինսկիի» կիսապաշտպան Գորան Զակարիչը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Շիրակի» հետ առաջին հանդիպումը վնասվածքի պատճառով: Նշվում է, որ վերջինս կկարողանա օգնել իր թիմին պատասխան խաղում:

Զակարիչի վնասվածքը լրացուցիչ խնդիրներ է ստեղծել մարզչական շտաբի համար, մարզչական շտաբը փորձում է լուծել կադրային այս խնդիրը: Մտահոգված են նաև թիմի երկրպագուները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս