Բաժիններ՝

Արձակագիր Ռուբեն Հովսեփյանի կոչը Բաղրամյան պողոտայում հավաքվածներին

«Կարծում եմ՝ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի այսօրվա տարածած հայտարարությունը սթափության կոչ էր Բաղրամյան պողոտայում հավաքված բազմության համար: Նրանք հիմա Ազտության հրապարակում են և ես այն կարծիքին եմ, որ պայքարը պետք է շարունակել այնտեղ,- 168.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր Ռուբեն Հովսեփյանը,- Իրավիճակն իրապես չափազանց բարդ է: Պետք չէ ստիպել Ոստիկանությանը բիրտ ուժ կիառելու, թեև սա բոլորովին չի նշանակում, որ նրանք դրա իրավունքն ունեն և իմ կոչը հենց սրանում է: Առհասարակ նման իրավիճակներում սխալ եմ համարում պատասխանատվությունը թողնել միայն ոստիկանության ուսերին: Սխալ եմ համարում ոստիկանություն-ցուցարարներ հարաբերությունը: Նրանց հետ պետք է հարաբերվեն իշխանական օղակները՝ նախագահ, վարչապետ, կառավարություն: Պարզ չէ՞, որ եթե ոստիկանությանը հրահանգ տան, նրանք պետք է կատարեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս