Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը մերժեց Արմեն Աշոտյանի նախագծերը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Կրթության և գիտության նախարարության ներկայացրած նախագիծը: ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի Վրացյան 73 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի առաջին հարկից 222.5 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և ամրացնել «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Միաժամանակ, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին հանձնվում է Բուռնազյան 37 հասցեում գտնվող ուսումնական 2-րդ մասնաշենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերը, որը գտնվում է «Երևանի Ավ. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ:

Փոխնախարարը նշեց, որ նախարարության ու Համաշխարհային բանկի հետագա ծրագրերում նախատեսվում է առաջիկա տարիներին ավելացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» ծանրաբեռվածությունը, մասնավորապես՝ սկսել հանրակրթական հաստատություններում առկա համակարգիչների տեխնիկական սպասարկումը: Այդ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ կլինեն ոչ միայն նոր աշխատատեղեր, այլև պահեստային և վերանորոգման իրականացման համար անհրաժեշտ տարածքներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն, հայտարարեց, որ դեմ է դպրոցներին տարածք տրամադրելուն, և այդ քաղաքականությանը պետք է վերջ տրվի: Ըստ Հ. Աբրահամյանի՝ այսպիսի նախագծերը պետք է «շատ մանրակրկիտ ուսումնասիրվեն» և միայն շատ մեծ անհրաժեշտության դեպքում կարելի է քննարկել նման հարցերը:

«Նախարարը, իհարկե, հիմնավորումներ բերել է, բայց ես առաջարկում եմ վերահսկողությունն ուսումնասիրի, հետո մենք այդ հարցը կվավերացնենք»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս