Սոդայի և վարունգի գեղեցկացնող հատկությունը

Օգտագործելով այս երկու մթերքները, դուք կարող եք լուծել երկու կարևոր խնդիր. հեռացնել մաշկի մահացած բջիջները և հարթեցնել մանր կնճիռները։
Վերջերս սոդայի մասին կարծես հաճախ ենք սկսել գրել (Տե՛ս, «Սոդա. ինչպես օգտագործել այրվածքի և ուռուցքների դեպքում», «168 Ժամ», 14.04.2015թ., և «Հանճարեղ Ա. Ամասիացին` սոդայի մասին», 09.06.2015թ.)։ Սակայն ամենակարևոր ասելիքը դեռ առջևում է, որին առաջիկայում կանդրադառնանք։

Սկրաբ սոդայով
Փոշին պետք է խոնավեցնել ջրի կամ ձեր համար նախընտրելի լուծույթի մեջ և մշակել դեմքը ստացված մածուցիկ խառնուրդով. գործողությունը կատարեք բամբակե խծուծի օգնությամբ` հատվածաբար։

Վարունգի հյութ
Վարունգը հարուստ է կրեմնիումով (Si)` մարդու օրգանիզմին անհրաժեշտ չափաբաժնի մոտ 175 %-ը (100 գ հումքի մեջ)։

Պարունակում է մաշկին անհրաժեշտ բոլոր վիտամինները, մակրո, միկրո և նույնիսկ ուլտրամիկրոտարրերը, օրգանական թթուներ և այլն։

Կարդացեք նաև

Պտղամսում կա գինե-քարային թթու, որն ունի լայն կիրառում գեղարարության մեջ։ Խոնավեցնում է մաշկը և հարթեցնում է մանր կնճիռները (Տե՛ս, «Վարունգի հայտնի և գաղտնի առանձնահատկությունների մասին», «168 Ժամ», 16.06.2015թ.)։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս