Բաժիններ՝

Խորամանկություն, որը կօգնի ազատվել մոծակներից

Մոծակների խայթոցներից որոշ մարդկանց մոտ մաշկի բորբոքումներ են առաջանում: healthyfoodteam կայքը ներկայացրել է մի բաղադրատոմս, որը կօգնի ձերբազատվել մոծակներից: Փորձեք այս բաղադրատոմսն ու ինքներդ համոզվեք, որ անմիջապես կվանեք ձեր այգու և տան բոլոր մոծակներին:

Բաղադրություն

  • Բնական բուսայուղ
  • Շամպուն
  • 9%-անոց քացախ

Պատրաստման եղանակը

Վերը նշված բոլոր բաղադրիչները հավասար քանակությամբ խառնեք իրար: Լավ խառնելուց հետո պետք է ստանաք էմուլսիայի նման զանգված: Ամեն անգամ տնից դուրս գալուց ստացված զանգվածը տարածեք մարմնին և ընդմիշտ մոռացեք մոծակների խայթոցների մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս