Բաժիններ՝

Ամենաակնառու խախտումները կապված են մակնշման հետ

 

Հայաստանում ոչ պարենային շուկայում ամենաակնառու խախտումները կապված են մակնշման հետ: Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 90 ստուգում է իրականացվել, ստուգվել է 300 անուն ոչ պարենային արտադրանք՝ լվացող մաքրող միջոցներ, խաղալիքներ և այլն:

Ըստ նրա՝ ստուգումները ցույց են տվել, որ 70 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող խանութներում իրավիճակն ավելի լավ է, հայերեն մակնշում կա, իսկ փոքրերում ստուգումներ չեն իրականացվում, արդյունքում՝ մակնշում ընդհանրապես չկա կամ թերի է. «Փոքրերում փոփոխությունը դանդաղ է գնում, բայց խնդիրը կա և պետք է լուծել: Սպառողի մոտ պետք է մտածելակերպ փոխվի, որպեսզի մատակարարներն էլ ապահովեն մակնշումը: Օրինակ՝ սննդի ոլորտում բավականին լավ վիճակ է: Ընդ որում՝ այս տարիների ընթացքում սպառողների մոտ իրավագիտակցությունը անհամեմատ բարձրացել է և հետզհետե ավելի պահանջկոտ են դառնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս