Բաժիններ՝

Լիալուսնի ազդեցությունը մեր քնի վրա․ նոր բացահայտումներ

Գիտությունն ու առասպելները հազվադեպ են համընկնում, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ լուսնի փուլերը կարող են ազդեցություն ունենալ քնի որակի վրա:

Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականների ուսումնասիրություններից պարզվել է, որ լիալուսնի ժամանակ մարդիկ ավելի վատ են քնում, քան Լուսնի մյուս փուլերի ժամանակ: Այս երևույթն արտահայտվել էր այլ օրգանիզմների վրա, բայց նախկինում երբեք չէր դրսևորվել մարդկանց դեպքում: Այս ուսումնասիրության գիտական խմբի ղեկավար Քրիստիան Քաջոչենի խոսքով՝ լիալուսնի ժամանակ շատ մարդիկ են բողոքում վատ քնից, նրանք պնդում են, որ դրա միակ պատճառը Լուսինն է, և դրա շուրջ պատմում են մի շարք առասպելներ։

Sona 45-1Գիտնականը հավելեց, որ իրենք որոշել են վերադառնալ նախկին տվյալներին և տեսնել, թե արդյոք նման քնի խանգարումները մե՞ծ քանակություն են կազմում։ Նախորդ հետազոտություններն ապացուցում են , որ չկա ոչ մի կապ Լուսնի փուլերի և մարդու ֆիզիոլոգիայի կամ վարքագծի միջև։ Սակայն այս գիտական խումբը տվյալները վերանայելուց հետո գտել է որոշ կապ։ Ուսումնասիրվել են մի խումբ կամավորների ուղեղի ձևը, աչքերի շարժումները և հորմոնալ արտազատումը քնի ընթացքում՝ լիալուսնի և Լուսնի այլ փուլերի ժամանակ։ Մասնակիցները նաև խնդրել են սուբյեկտիվ գնահատել իրենց քնի որակը։

Արդյունքները հրապարակվել են «Ներկայիս կենսաբանություն» գիտական ամսագրում: Ըստ արդյունքների՝ լիալուսինն ազդում է ուղեղի գործունեության վրա՝ նվազեցնելով խորը քունը 30%-ով, 5 րոպե ավելի երկար ժամանակ է պահանջվում մարդուց, որպեսզի քուն մտնի, քունը տևում է սովորականից 20 րոպե քիչ, և նվազում է քունը կարգավորող մելատոնին հորմոնի մակարդակը։ Ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ Լուսինը կանանց վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում։

Կարդացեք նաև

Թերևս, այս արդյունքները կարող են փոխկապակցված լինել կամավորների սեփական նախապաշարմունքների հետ, որ լիալուսնի ժամանակ իրենք վատ են քնում։

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս