Բաժիններ՝

«Սևիլիան» կլինի Չեմպիոնների լիգայի հինգերորդ իսպանական ակումբը

Եվրոպայի լիգայում հաղթանակը թույլ տվեց անդալուզցիներին խաղալ Հին Աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում:

Մինչ այժմ Չեմպիոնների լիգայում իրենց մասնակցությունն էին ապահովել «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն» և «Վալենսիան», որոնք Իսպանիայի առաջնությունում գրավել էին առաջինից չորրորդ տեղերը: Սկսած 2014-15թթ. մրցաշրջանից Եվրոպայի լիգայի հաղթողը Չեմպիոնների լիգայի մասնակցության ուղեգիր է ստանում: Իսպանիայի չեմպիոնատում «Սևիլիան» գրավել է հինգերորդ տեղը: Չեմպիոնների լիգայում թիմը կսկսի ելույթները նախընտրական փուլից, որտեղից էլ որ պետք է սկսի նաև «Վալենսիան»:

Վերջին անգամ այսպիսի բան պատահել է 2005-06թթ. մրցաշրջանում, երբ 5 անգլիական թիմեր հանդես էին գաիս Չեմպիոնների լիգայի խաղերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս