Բաժիններ՝

Տուրգենևի նամակներն աճուրդի ժամանակ վաճառվել են 15.000 ֆունտ-սթեռլինգով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուս գրող Իվան Տուրգենևի երկու նամակները Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել են 15.000 ֆունտ-սթեռլինգով (մոտ 23.000 դոլար): Երկու նամակներն էլ գրված են գերմաներենով:

Դրանցից մեկը հասցեագրված է նկարիչ և արվեստի քննադատ Լյուդվիգ Պիչին, այն վաճառվել է 10.500 դոլարով: Երկրորդ նամակի հասցեատերը Կարլ Միլլերն է, այս նամակը վաճառվել է 12.400 դոլարով: Դրանում Տուրգենևը հիշատակել է «Հայրեր և երեխաներ» վեպի մասին:

Նամակների նախնական գինը կազմել է 2000-3000 դոլար: Sotheby’s-ի աճուրդում ներկայացված են նաև ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ձեռագրերը, որոնք գնահատվում են 380.000-450.000 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս