Բաժիններ՝

Հոսպիտալի ցայտաղբյուրի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության լրատավկան ծառայության տեղեկացմամբ՝ ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է նռնակի 5 պայթուցիչ, 8 ձգան, 62 փամփուշտ, տրոտիլային 3 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և ականանետի 4 մարտական գլխիկ:

Մայիսի 27-ին՝ ժամը 11:10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ադոնցի փողոցի հոսպիտալի ցայտաղբյուրի մոտ ռազմամթերք է թողել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է նռնակի 5 պայթուցիչ, նռնակի 8 ձգան, 5.45 մմ տ/չ 62 փամփուշտ, տրոտիլային գլանաձև 3 պայթուցիչ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և ականանետի 4 մարտական գլխիկ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս