Բաժիններ՝

Ռոջերս. «Ես դեռ շատ անելիքներ ունեմ»

Վերջին շրջանում մամուլում շատ է խոսվում այն մասին, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարող է հեռացվել աշխատանքից: Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Սթոք Սիթիից» կրած սարսափելի պարտությունից հետո (6:1) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարեց, որ, եթե ակումբի ղեկավարությունը ցանկանա, ապա ինքը պատրաստ է հեռանալ:

Որպես պտտվող շշուկների պատասխան՝ Liverpool Echo-ն տարածեց տեղեկատվություն, որտեղ ասվում էր, որ «Լիվերպուլը» չի քննարկում մարզչին փոխելու հարցը: Ինքը՝ Ռոջերսն էլ լրագրողի հարցին ի պատասխան՝ նշեց, որ դեռ շատ անելիքներ ունի ակումբում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս