Բաժիններ՝

Հետաքննությունների դաշնային բյուրոն մեղադրում է ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին 150 մլն դոլար կաշառք ստանալու մեջ

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեֆրի Ուեբբը և կազմակերպության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են և հարցաքննվում են քննիչների կողմից: Շվեցարական ոստիկանությունն այսօր ձերբակալել է ֆուտբոլային պաշտոնյաների` խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով: 2018 և 2022թթ. ֆուտբոլի աշխարհի առաջնություններն անցկացնող երկրների ընտրությունների ժամանակ լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ինչպես նշում է The Guardian-ը, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն կասկածում է Ուեբբին և այլ բարձրաստիճան չինովնիկների դեռևս 1990-ական թթ. Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում տարբեր մրցաշարերի անցկացման ժամանակ 150 մլն դոլար կաշառք ստանալու մեջ: Կասկածյալներն առավոտյան ձերբակալվել են այն հյուրանոցում, որտեղ ապրում էին ՖԻՖԱ-ի նախագահի հերթական ընտրությունների ընթացքում: Հյուրանոցի աշխատակիցները փորձում էին սավանների օգնությամբ թաքցնել ՖԻՖԱ-ի ձերբակալված պաշտոնյաների ինքնությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս