Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ը սպառնացել է դատի տալ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին

Talysh Post-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը սպառնացել է երկրի նախկին (2005-2013) նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որ նա կարող է պատասխան տալ օրենքի առջև՝ երկրի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ներկայացրած իր մեղադրանքների համար:

Այս մասին նշված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: Դրանում վրդովմունք է հայտնվում Զարիֆին ներկայացված մեղադրանքների համար և ընդգծվում է, որ նախկին նախագահի գրասենյակն իր հայտարարությունում տարածել է բացարձակ կեղծիք:

Իրանի ԱԳՆ-ը չի բացառել, որ կարող է դիմել դատարան՝ կապված Ահմադինեժադի կողմից զրպարտանքներ տարածելու հետ: Ավելի վաղ Ահմադինեժադի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում հերքել էր Իրանի արտգործնախարարի այն խոսքերը, որ նախկին նախագահի վարչակազմն ԱԷՄԳ-ի մասնագետներին թույլատրել է հարցեր ուղղել իրանցի ատոմագետ գիտնականներին:

Զարիֆը հայտարարել էր, որ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության ժամանակ ԱԷՄԳ-ի տեսուչները ոչ միայն հարցաքննել են իրանցի ատոմագետ-գիտնականներին, այլև՝ անգամ այցելել են երկրի մի շարք օբյեկտներ: Ահմադինեժադի գրասենյակը Զարիֆի այս խոսքերը որակել էր որպես «բացարձակ կեղծիք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս