Բաժիններ՝

Աշխարհում սովից տառապում է 795 միլիոն մարդ. ՄԱԿ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սովից տառապող Երկիր մոլորակի բնակիչների թիվը կրճատվել է վերջին շրջանում և կազմել է մոտ 795 միլիոն մարդ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող երեք կազմակերպությունների համատեղ զեկույցում:

Հետազոտությունն առնչվել է 129 երկրի, որոնցից 72-ին հաջողվել է հասնել 2015 թվականին սովից տառապողների թվաքանակի կրճատմանը, ինչը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է նոր հազարամյակում: Զեկույցի համաձայն՝ ամենամեծ հաջողությունների հասել են Արևելյան Ասիայի ու Լատինական Ամերիկայի երկրները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս