Բաժիններ՝

Բենզեման կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

The Guardian-ը  տեղեկացնում է, որ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման «Ռեալ Մադրիդից» կարող է տեղափոխվել «Մանչեսթեր  Յունայթեդ»:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային  արժեքը կազմում է մոտ 40 մլն ֆունտ ստեռլինգ: Գործարքի մեջ կարող է ներառվել դարպասապահ Դավիդ Դե Խեայի՝ մադրիդյան ակումբ տեղափոխությունը:

Եվրոպական շատ ակումբներ ցանկանում են իրենց կազմում տեսնել Բենզեմային, Լոնդոնի «Արսենալը»  կատարում է ակտիվ քայլեր:

Բենզեման մադրիդյան ակումբի հետ դեռ 4 տարվա պայմանագիր ունի:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս