Հստակեցվել է բնակելի տարածքների նվիրատվության կարգը

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում փոփոխություն և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, ինչը թելադրված է բնակիչներին նվիրվող տարածքների նվիրատվության պայմանների հստակեցման, արդիականացման և փաստաթղթերի հավաստիության ապահովման անհրաժեշտությամբ:

Նվիրատվության պայմանների փոփոխության և պարզեցման արդյունքում կլուծվեն քաղաքացիների առավել մեծ զանգվածի սոցիալական խնդիրները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրով վերականգնված ոռոգման մայր ջրանցքները, պոմպակայանները, երրորդ կարգի ջրանցքները և Արարատյան դաշտի դրենաժային համակարգը համապատասխան ձևակերպումներով հանձնվելու են ըստ պատկանելիության՝ դրանց պատշաճ շահագործումն ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս