Ամեն ինչ կախված է Հայաստանից

«Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, Ռիգայի գագաթաժողովից կարելի էր սպասել զրո արդյունք: Ոչ թե այն պատճառով, որ Եվրոպան վատն է, և այլն, և այլն: Շատ կարևոր է հասկանալ` Ասոցացման համաձայնագիրը չստորագրելով՝ Հայաստանը դուրս է գալիս այն ծրագրից, որը կար Արևելյան գործընկերության շրջանակներում: Եթե ծրագրից դուրս եք գալիս, Եվրոպական հանձնաժողովը չի կարող Ձեզ հետ բանակցություններ վարել այլ հարցերով, քանի որ մանդատ չունի: Հիմա պետք է ձևավորվի համատեղ օրակարգ, որպեսզի հետո հանձնաժողովը դիմի ԵՄ անդամ երկրներին, և նրանք մանդատ տրամադրեն բանակցություններ սկսելու համար: Այս փուլում ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվեր, այդպես էլ եղավ, ու դա հասկանալի է, քանի որ մենք դուրս ենք եկել գործընթացից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը` գնահատելով Ռիգայում կայացած ԱլԳ գագաթաժողովի արդյունքները:

Նրա համոզմամբ` գագաթաժողովի արդյունքների ամփոփիչ հռչակագրով Հայաստանին մի քանի կետերով տրվեց հնարավորություն. «Այն, ինչ կարող էր լինել Ռիգայում՝ ունեցանք: Այսուհետ ամեն ինչ կախված է Հայաստանից՝ կուզե՞նք դա օգտագործել, թե՞ ոչ: Համարում եմ, որ ներկայիս իրողությունների պայմաններում սա դրական էր»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս