Բաժիններ՝

Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել մյունհենյան «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Ըստ աղբյուրի հաղորդած ինֆորմացիայի՝ գերմանական ակումբը պատրաստ է վաճառել իր հարձակվողին, սակայն ոչ պակաս, քան 40 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Այս մրցաշրջանում Մյուլլերն անցկացրել է 41 խաղ Բունդես Լիգայում և Չեմպիոնների լիգայում, խփել է 20 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս