Բաժիններ՝

Երևան-Սամարա չվերթի ուղևորուհու մոտ գնդացրի փամփուշտ է հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սամարա չվերթի մի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորուհի՝ 1989 թ. ծնված Անուշ Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է գնդացրի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Անուշ Չ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս