Համաշխարհային արենայում աճում է Ադրբեջանի հեղինակությունը. Պուտին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 28-ին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Պուտինն ընդգծել է, որ Ադրբեջանը վստահաբար առաջ է շարժվում սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային զարգացման հարցերում և բացի այդ, համաշխարհային արենայում աճում է Ադրբեջանի հեղինակությունը:

Պուտինը նաև ընդգծել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ դրանք հենված են ավանդական ամուր բարեկամության, բարիդրացիության ու փոխադարձ հարգանքի վրա:

Տեսանյութեր

Լրահոս