Բաժիններ՝

Հնդկաստանում անոմալ շոգի պատճառով մահացել է առնվազն 1200 մարդ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանում անոմալ շոգերի պատճառով վերջին 10 օրվա ընթացքում մահացել է առնվազն 1200 մարդ: Այս մասին հայտնել է Հնդկաստանի՝ Բնական աղետների հետևանքների վերացման պետական դեպարտամենտը:

Վերջինս ընդգծել է, որ իրենք շարունակ նորանոր տեղեկություններ են ստանում սաստիկ շոգերի պատճառով մահացածների մասին: Շոգից ամենաշատը տուժել են Հնդկաստանի հարավ-արևելյան նահանգները՝ Անդհրա-Պրադեշն ու Տելանգան:

Օդի ջերմաստիճանը հասել է 48.8 աստիճանի և և նման ջերմաստիճանով յուրաքանչյուր նոր օր հանգեցնում է հարյուրավոր մարդկանց մահվան: Դեպարտամենտում չեն բացառել, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50 աստիճանի, իսկ դրա աստիճանական նվազեցումը կարող է տեղի ունենալ դրանից 2-3 օր անց:

Ընդհանուր առմամբ, օդերևութաբանները կանխատեսում են, որ Հնդկաստանում ուժգին շոգերը կպահպանվեն ևս մեկ շաբաթ: Բժիշկները տեղաբնակներին խորհուրդ են տվել օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, հազվադեպ դուրս գալ փողոց և սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս