Բաժիններ՝

15-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Մայիսի 26-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բուռնազյան փողոցի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Մերսեդես Ա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 20.30-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս