Բաժիններ՝

Ոստիկանները կանխել են Հաղթանակ և Դավիթաշեն կամուրջների վրա տեղի ունեցող ինքնասպանությունները. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանության ծառայողները Երևանում կանխել են 2 ինքնասպանության փորձ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Հաղթանակ կամրջի վրա մի տղամարդ փորձում է ինքնասպանություն գործել՝ իրեն ցած նետելով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքացին Երևանի բնակիչ, 49-ամյա Հայկարամ Ե.-ն է: Իսկ նույն օրը՝ ժամը 23:25-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջի վրա ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը հետաքննիչի գլխավորությամբ ահազանգով մեկնում է նշված վայր և կարողանում է կանխել Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Մ.-ի ինքնասպանության փորձը, ով նույնպես անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս