Բաժիններ՝

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ավիացիան անցած գիշեր մի քանի ավիահարված է հասցրել Գազայի հատվածին: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ մայիսի 26-ի երեկոյան Գազայի հատվածից 5 հրթիռ է արձակվել Իսրայելի հարավային հատվածի ուղղությամբ: Հրթիռներից մեկն ընկել է Աշդոդ նավահանգստային քաղաքից ոչ հեռու:

Իսրայելական կողմը հայտարարել է, որ իրենց ավիահարվածները հանդիսանում են հրթիռակոծման պատասխանը: Պաղեստինցի զինյալների արձակած հրթիռները վնաս չեն պատճառել: Քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս