Բաժիններ՝

«Խրիմյան Հայրիկից»՝ «Սլավյանսկայա»-ին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է որոշման նախագիծ, որը նախատեսում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի, Չարենց 75 հասցեում գտնվող շենքի 3-րդ և 4-րդ հարկերից 105,770.0 հազ. դրամ շուկայական արժեքով 608.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և կրթական գործունեություն իրականացնելու նպատակով 10 / տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ««Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը ք.Երևան, Փ.Բյուզանդի 1/3):

Տարածքի դիմաց՝ ընկերությունը պարտավորվում է 10 տարվա ընթացքում կատարել առնվազն 5,200.0 հազ. դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ,
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը՝ ««Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության չափանիշներին համապատասխան կրթական գործունեություն, որի արժանի գնահատականը եղել է դպրոցի աշակերտների կողմից ստացած պատվոգրերի, դիպլոմների և այլ նվաճումների ստվար ամբողջությունը: Դպրոցի աշակերտները մասնակցում են տարբեր մրցույթների և միջոցառումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս