Բաժիններ՝

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում անցկացվել են խորհրդարանի նախագահի ընտրություններ: Այդ պաշտոնում վերընտրվել է խորհրդարանի գործող նախագահ Ալի Լարիջանին:

Նա ևս 4 տարի կմնա այդ պաշտոնում: Ընտրությունների ժամանակ Լարիջանին հավաքել է հնարավոր 263 քվեից 205-ը: Մեկ այլ թեկնածուի՝ Ռոհուլլահ Հոսեյնիանի օգտին քվեարկել է 36 պատգամավոր: 22 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Ալի Լարիջանին Իրանի խորհրդարանի նախագահն է՝ սկսած 2008 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս