Բաժիններ՝

Նեթանյահուն պաղեստինցիներին առաջարկում է կիսել Արևմտյան ափը

Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է վերսկսել պաղեստինցիների հետ դադարեցված բանակցությունները՝ հստակեցնելու համար Հորդանան գետի Արևմտյան ափի շրջանների հարցը:

Նեթանյահուն այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի հետ ոչ վաղ անցյալի հանդիպման ժամանակ:

Նեթանյահուն Մողերինիին հայտնել է, որ Արևմտյան ափին կան շրջաններ, որոնք ակնհայտորեն մնալու են Իսրայելի վերահսկողության տակ, և կան նաև այնպիսիք, որոնք կլինեն պաղեստինյան վերահսկողության տակ:

Պաղեստինի ղեկավարության դիրքորոշումը, սակայն, մնում է անփոփոխ, որի համաձայն՝ Իսրայելը պետք է նախ՝ դադարեցնի բնակատեղիների կառուցումն այդ շրջանում, և հետո միայն սկսի խաղաղության բանակցություններ, որոնց ընթացքում պետք է քննարկվեն Իսրայելի հետ հակամարտության բոլոր առանցքային ասպեկտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս