Բելգիայում քրեական հետապնդում է սկսվել Skype-ի դեմ՝ կապված հայ կասկածյալների հետ

Le Soir թերթի փոխանցմամբ՝ Բելգիայի Մեխելեն քաղաքի Դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Skype ծառայության նկատմամբ՝ հնարավոր քրեական գործ հարուցելու նպատակով:

Իրավապահ մարմիններն այդպիսի որոշում ընդունել են նրա համար, որ Skype-ում հրաժարվել են բելգիացի քննիչների համար մատչելի դարձնել հանցագործություն կատարելու մեջ երկու կասկածյալների բանակցությունները:

Հետաքննությունը պնդում է, որ 2012 թվականից Հայաստանից ժամանած երկու անձինք ակտիվորեն օգտվել են Skype-ից՝ համաձայնեցնելով հանցավոր մտադրությունները, որոնք առնչվել են հափշտակված գույքին ու ապրանքների մաքսանենգ մատակարարմանը:

Skype-ը, սակայն, Դատախազության աշխատակիցներին չէր արտոնել՝ օգտվելու կասկածյալների խոսակցությունների ձայնագրությունից և իր որոշումը փաստարկել էր նրանով, որ ընկերությունը Բելգիայում հեռախոսային օպերատոր չէ և դրանով իսկ չի ընկնում բելգիական օրենսդրության գործունեության տակ:

Մեխելենի դատախազությունը կարծում է, որ տվյալ դեպքում Skype սերվիսը խախտել է հեռահաղորդակցությունների մասին բելգիական օրենքը:

Տեսանյութեր

Լրահոս