Ծիթրոն. Երիտասարդություն պարգևող բույսը գտնվա՞ծ է

Վերջերս հրապարակվեց ծիթրոնի բուժիչ հատկությունների մասին նյութը («168 Ժամ», 19.05.2015թ.)։ Հեղինակն առաջարկում է խմել բույսի կանաչ զանգվածից պատրաստված օշարակը։

Թերթելով «168 Ժամի» արխիվային նյութերը (2010թ. նոյեմբերի 6)` նկատեցի հետևյալ հաղորդագրությունը.

«Մոսկովյան բիոքիմիական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են այն բույսը, որը երիտասարդ մնալու կենսահյութ է հանդիսանում։ Այդ բույսը բոլորիս հայտնի ծիթրոնն է (ծոթոր, ծոթրին, ծիտրոն, կորթին, чабер садовый)։
Ծիթրոնի եթերային յուղերը չեզոքացնում են ազատ ռադիկալների մահացու (բջջի թաղանթը քայքայող) ներազդեցությունը։

Գիտնականները համոզված են, որ ամենօրյա սննդակարգի մեջ ծիթրոնն ընդգրկելու դեպքում կկանխարգելվի օրգանիզմի վաղաժամ ծերանալու պրոցեսը»։

Կարդացեք նաև

Խորհուրդներ Ա. Ամասիացուց

  • Եթե ծիթրոնը տրորեն, խառնեն մեղրի հետ այնպես, որ ստացվի թանձր զանգված, և տան հազով տառապող մարդուն, կօգնի։
  • Եթե եփեն և այդ ջրով լողանան, ապա կօգնի էկզեմայի, քորի և դեղնախտի դեպքում։ 300 գ հումքը թրմեք 5 լ եռջրում և ավելացրեք լոգանքի ջրին։
  • Խաղողի հյութի հետ օգտագործելիս (կարելի է` 4։1, մինչև 200 մլ) կչեզոքացնի թույները։
  • Հոտոտելու դեպքում կբացի դեմքի գույնը։
  • Եթե եփեն գինու հետ և տան այն մարդուն, ում որևէ գազան է կծել, կօգնի և կկանխի վնասը։ Օգնում է քաղցկեղային խոցի, նստանյարդի հիվանդության դեպքում։ Տարրալուծում է լորձն ու դեղին մաղձը և այլն։

Ծիթրոնով սոուս, նորը` որպես հնի սկիզբ

Վերգիլիոսը խորհուրդ է տվել հռոմեացիներին պարտադիր ընդգրկել ծիթրոնը սննդակարգում։

Հռոմեացիները թրմել են քացախը ծիթրոնով և համեմել ուտեստները։ Փորձեք, անկրկնելի համ ու հոտ ունի և շատ օգտակար է։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս